Վադիմ Մարտիրոսով
Հայկական Ռերիխյան ընկերության ձևավորումը
Վադիմ Մարտիրոսովը ծնվել է 1964 թվականի ապրիլի 22-ին Բաքու քաղաքում՝ դպրոցի ուսուցչի և սպայի ընտանիքում։ 1987 թվականին տեղափոխվել է Երեւան։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Նրա հոգևոր ուղին սկսվեց 90-ական թվականներին, երբ նա բացահայտեց Կենդանի էթիկայի ուսմունքը (Ագնի Յոգա): Ուսումնասիրելով Կենդանի Էթիկայի գրքերը, բացահայտելով դրանց գիտելիքներն ու սկզբունքները, նա սկսեց դասախոսություններ կարդալ՝ իր շուրջը համախմբելով համախոհներին՝ ոգեշնչելով նրանց միացյալ ստեղծագործական աշխատանքի։ 1998 թվականին Վադիմ Մարտիրոսովը, Նատալյա Մայիլյանը և Աշոտ Հակոբյանը հիմնադրեցին Հայկական Ռերիխյան ընկերությունը (ՀՌԸ)։ Որպես Հայկական Ռերիխյան Ընկերության գիտական բաժնի ղեկավար՝ Վ. Մարտիրոսովը առանցքային դեր է խաղացել Հայաստանում կազմակերպության մշակութային, հոգեւոր և գիտական գործունեության խթանման գործում։
Վադիմի ղեկավարությամբ Հայկական Ռերիխյան Ընկերության նշանակալի ձեռքբերումներից մեկը Ելենա Իվանովնա Ռերիխի հանրային գրադարանի ստեղծումն էր 1999 թվականին: Գրադարանը դարձավ տարբեր մշակութային, պատմական և գիտական թեմաներով դասախոսությունների և սեմինարների հիմնական կենտրոն։ Վ. Մարտիրոսովը կազմակերպվող միջոցառումների հիմնական վարողն ու կազմակերպիչն է։
1999 թվականից մինչև 2000 թվականը լույս է տեսել «Բանբեր Հայկական Ռերիխյան ընկերության» գիտական հանդեսը, որը զգալիորեն նպաստել է Հայաստանում հոգևոր միջավայրի զարգացմանը։
1998թ.-ից Վադիմ Մարտիրոսովը հիմնականում զբաղվել է Ագնի Յոգայի գրքերի հայերեն լեզվով թարգմանությամբ ու հրատարակմամբ, որոնք հայ հանդիսատեսին բերել են խորը գիտական և փիլիսոփայական գիտելիքներ:
Վադիմ Մարտիրոսովը հեղինակ է նաև «Իմաստուն Խաչո» մանկական գրքերի շարքի, որոնք ուղղված են մատաղ սերնդի մեջ բարոյական արժեքներ սերմանելուն։
Ներկայումս Վադիմ Մարտիրոսովը շարունակում է իր գործունեությունը Հայկական Ռերիխյան ընկերությունում ։ Որպես ընկերոության շարժիչ ուժ և հոգի, նա ոգեշնչում է բոլորին իր նվիրումով և վճռականությամբ՝ ցուցաբերելով անմնացորդ նվիրվածություն ընդհանուր բարօրության համար աշխատելու գործում: