Հրատարակչական գործունեություն

Կենդանի էթիկայի ուսմունքը, որն  վերջին տասնամյակների ընթացքում մուտք է գործել մեր կյանք, իր նշանակությամբ և հոգևոր ներուժով
վերաբերում է մարդկային գիտակցության վրա ազդող բարձրագույն երևույթներին։ Ուստի ՀՌԸ հրատարակչական բաժինը ձեռնամուխ եղավ Կենդանի էթիկայի ուսմունքի գրքերի և Ռերիխների ընտանիքի ժառանգությանը վերաբերող այլ գրականության հայերեն լեզվով հրատարակմանը։
Ագնի Յոգայի բոլոր հատորները թարգմանվել են հայերեն և հրատարակվել Հայկական Ռերիխյան ընկերության կողմից։ 2024թ․ օգոստոսի 24-ին "Կանչ"-ի երկրորդ հրատարակությունը լույս է տեսել հայերեն՝ նոր թարգմանությամբ։


Ագնի Յոգայի գրքերից բացի հայերեն լեզվով հրատարակվել են նաև Ե. Ի. Ռերիխի «Երեք բանալի», «Անկեզ կրակ», «Պատգամ առաջնորդին», «Արևելքի կրիպտոգրամներ», «Բուդդիզմի հիմունքները» աշխատությունները, ինչպես նաև Լ. Վ. Շապոշնիկովայի «Տիեզերական իրականության փիլիսոփայություն» գիրքը, Ե. Պ. Բլավատսկայի «Լույս ճանապարհին» աշխատանքը:


Հայկական Ռերիխյան ընկերությունը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակել է Վ. Մարտիրոսովի «Իմաստուն Խաչո I» և «Իմաստուն Խաչո II» մանկական պատմվածքները։
2003թ. Հայաստանում «Լավագույն մանկական գրականություն» անվանակարգում պատմվածքների այս ժողովածուները ճանաչվել են լավագույնը։ Նրանք անցել են մի քանի հրատարակություններ։