Հայկական Ռերիխյան ընկերության
Գիտական Բաժին




Հայկական Ռերիխյան ընկերության գիտական բաժնի գործունեության հիմնական ուղղությունը Ռերիխների ընտանիքի ժառանգության ուսումնասիրությունն է։
Գիտական և արվեստաբանական աշխատանքներ են տարվում Նիկոլայ Կոնստանտինովիչ և Սվյատոսլավ Նիկոլաևիչ Ռերիխների ստեղծագործությունները ուսումնասիրելու համար։
Մեծ աշխատանք է տարվում Կենդանի Էթիկայի բուն ուսմունքի և Ռերիխների ամբողջ ընտանիքի էպիստոլյար բաժնի խորը ուսումնասիրության ուղղությամբ։  
Այս գիտելիքների փոխանցումն իրականացվում է դասախոսությունների և սեմինարների միջոցով։
Բաժնի գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում երիտասարդության և երեխաների հետ աշխատանքը։
Գործում է Կենդանի Էթիկայի խորացված ուսումնասիրության խմբակ:

Գիտական բաժնի մանկավարժական բաժինը զբաղվում է ապագայի մանկավարժության մեթոդական մշակումներով՝ հիմնվելով Ուսմունքի վրա:
Միջազգային դասախոսություններն ու սեմինարներն անցկացվում են հեռավար հիմունքներով:

Գիտական բաժնի ղեկավարն է Վադիմ Վագանովիչ Մարտիրոսովը։