Ելենա Ռերիխի անվ. գրադարան




Գրադարան

1998-ին Հայկական Ռերիխյան ընկերությանը կից բացվեց Ելենա Իվանովնա Ռերիխի անվ. գրադարան։
Այս գրադարանն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում, որտեղ ներկայացված է հոգևոր թեմաներով գրքերի յուրահատուկ ընտրանի։ Գրադարանի հիմնական հավաքածուն բաղկացած է գրքերից, որոնք արտացոլում են Ռերիխների ընտանիքի հոգևոր ուղին և հասարակական գործունեությունը:
Գրադարանը պարունակում է Ե. Ի. և Ն. Կ. Ռերիխների նամակները, հոդվածները և էսսեները, Ն. Կ. և Ս. Կ. Ռերիխների նկարների վերարտադրությունները, ինչպես նաև "Ագնի յոգա" գիտա-փիլիսոփայական աշխատությունը, որը հիմնական  նշանակություն ունի Ե. Ի. Ռերիխի կյանքի և գործունեության մեջ:
Գրադարանում կան նաև Ե․ Պ․ Բլավատսկայի, Լ.Վ. Շապոշնիկովայի, Կլիզովսկու, Ասեևի, Ուրանովի, Աբրամովի, Ռուդզիտիսի, Շրի Աուրոբինդոյի, Ռամակրիշնայի, Վիվեկանանդայի և այլոց գրքերը։ Գրադարանում կան աուդիո և վիդեո նյութեր Ռերիխների ընտանիքի մասին, Լ. Վ. Շապոշնիկովայի դասախոսությունները:
Գրադարանում ներկայացված գրքերը հավաքվել և նվիրաբերվել են մասնավոր անձանց կողմից։

Գրադարանը գործում է կամավոր հիմունքներով։
Աշխատանքային ժամերը՝ երեքշաբթի, շաբաթ՝ 14:00-17:00:


Գրադարանը ներառում է նաև Հայկական Ռերիխյան ընկերության կողմից հայերեն լեզվով հրատարակված գրքեր։ Գրադարանում ներկայացված են Հայաստանի, Ռուսաստանի և աշխարհի այլ ժողովուրդների պատմության, փիլիսոփայության, կրոնի, մշակույթի և արվեստի տարբեր բաժիններ: Եվ նաև մանկական գրականություն։